▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բյուջեն կքննարկեն

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակացույց.

1. Երկուշաբթի, 25 մայիսի 2015թ., ժ.10.00

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

1) «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտներ, ծախսեր եւ պակասուրդ),

2) «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացություն,

3) «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացություն,

4) ՀՀ կենտրոնական բանկի 2014թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների կատարման հաշվետվություն:

Զեկուցողներ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ա.Ջանջուղազյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Ի. Զաքարյան։
Հրավիրվում են՝

ՀՀ Վարչապետ Հ.Աբրահամյանը, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վ.Գաբրիելյանը,

ՀՀ ֆինանսների նախարար Գ.Խաչատրյանը,

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանը,

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս.Մնացականյանը:

2. ա) Երկուշաբթի, 25 մայիսի 2015թ., ժ.14.00

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը`

«Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների եւ ծախսերի կատարողական (արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն)

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ա.Ջանջուղազյան

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյան

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն պետ Վ.Գասպարյան

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության

տնօրեն Գ.Հակոբյան
Հրավիրվում է ՀՀ ֆինանսների նախարար Գ.Խաչատրյանը:

2. բ) Երկուշաբթի, 25 մայիսի 2015թ., ժ.16.00

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (նիստը դռնփակ է)

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների եւ ծախսերի կատարողական (պաշտպանության նախարարություն եւ պետական ռեզերվներ)

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ

Ա.Ջանջուղազյան

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյան
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյան
Հրավիրվում է ՀՀ ֆինանսների նախարար Գ.Խաչատրյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին