▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ոչ պետական բյուջեից, ապա որտեղի՞ց

 

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ անանդրադարձավ  Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող դեպքերին, դրա քաղաքական երանգավորման և այլ հարցերի մասին:
«Բաղրամյան պողոտայում մնալու որոշումը շատ կարևոր էր և հաղթական, ու այս պահի դրությամբ հարցը շարունակում է օրակարգում  մնալ:
Սա ոչ թե մեկի, այլ բոլորիս խնդիրն է: Ոչ թե մեկ, այլ Հայաստանը մեզ պատկանելու խնդիրն է: Բաղրամյան պողոտայից շատ կարևոր հայտարարություններ հնչեցին.«Հայաստա՛ն արի», այսինքն՝ մենք ուզում ենք Հայաստանը վերադարձնել և երկրորդը, երբ ոստիկանությունը եկավ և պահանջ էր ներկայացնում՝ ծանոթանալ աղբամանների առգրավման որոշման հետ, մի երիտասարդ պատասախնեց. 15.000 որոշում կբերես, նոր կգաս: Այսինքն, այստեղ մեկը չէ, 1000-ներն են»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ցուցարարներին բանակցելու հրավիրելու քայլին,Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այն երկպառակտելու, ամբողջ գործընթացը  խափանելու փորձ էր, որը չստացվեց:
Asekose.am-ի հարցին, թե պատգամավորի կարծիքով՝ Կառավարությունը  էլեկտրաէներգիայի 7 դրամ թանկացումը հատուցելու միջոցներն որտեղի՞ց է հայթայթելու, Զարուհի Փոստանջյանը պատասախնեց.
«ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաները տարբեր հայտարարություններ են անում և դրանք բացարձակ վստահություն չեն ներշնչում: Մենք չգիտենք ՝ ինչ են հայտարարում, որտեղի՞ց պետք է աղբյուրները որոնեն: Պետական բյուջեն այսօր նույնիսկ չի կարողանում համալրվել: Եթե ոչ պետական բյուջեից, ապա որտեղի՞ց: Իսկ պահանջն է՝ չեղարկել որոշումը»:
Անի Կարապետյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անանդրադարձավ  Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող դեպքերին, դրա քաղաքական երանգավորման և այլ հարցերի մասին:
«Բաղրամյան պողոտայում մնալու որոշումը շատ կարևոր էր և հաղթական, ու այս պահի դրությամբ հարցը շարունակում է օրակարգում  մնալ:

Սա ոչ թե մեկի, այլ բոլորիս խնդիրն է: Ոչ թե մեկ, այլ Հայաստանը մեզ պատկանելու խնդիրն է: Բաղրամյան պողոտայից շատ կարևոր հայտարարություններ հնչեցին.«Հայաստա՛ն արի», այսինքն՝ մենք ուզում ենք Հայաստանը վերադարձնել և երկրորդը, երբ ոստիկանությունը եկավ և պահանջ էր ներկայացնում՝ ծանոթանալ աղբամանների առգրավման որոշման հետ, մի երիտասարդ պատասախնեց. 15.000 որոշում կբերես, նոր կգաս: Այսինքն, այստեղ մեկը չէ, 1000-ներն են»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ցուցարարներին բանակցելու հրավիրելու քայլին, Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այն երկպառակտելու, ամբողջ գործընթացը  խափանելու փորձ էր, որը չստացվեց:

Asekose.am-ի հարցին, թե պատգամավորի կարծիքով՝ Կառավարությունը էլեկտրաէներգիայի 7 դրամ թանկացումը հատուցելու միջոցներն որտեղի՞ց է հայթայթելու, Զարուհի Փոստանջյանը պատասախնեց.«ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաները տարբեր հայտարարություններ են անում և դրանք բացարձակ վստահություն չեն ներշնչում: Մենք չգիտենք ՝ ինչ են հայտարարում, որտեղի՞ց պետք է աղբյուրները որոնեն: Պետական բյուջեն այսօր նույնիսկ չի կարողանում համալրվել: Եթե ոչ պետական բյուջեից, ապա որտեղի՞ց: Իսկ պահանջն է՝ չեղարկել որոշումը»:


Անի Կարապետյան

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին