▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթել ենք բոլորս. Արփինե Հովհաննիսյանը՝ իր և Հերմինե Նաղդալյանի հարաբերությունների մասին

News.am-ը գրում է. Պատվիրակության բորոր անդամների կողմից հավասարապես կատարվել է ահռելի ծավալի աշխատանք, ես էլ՝ նրանցից մեկը, նրանց կողքին եւ նրանց հետ: Այս մասին հայտնեց ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ Հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության եւ Հայաստանի Հանրապետւթյան ձեռքբերումը ոգեւորիչ էր, հուզիչ եւ որ ամենակարեւորն է՝ համախմբող: «Ցավոք, այստեղ էլ եղան դառնություն պատճառող առանձնացնող մասեր: Բազմաթիվ անգամներ նշել եմ, հիմա էլ ասում եմ պատվիրակության բորոր անդամների կողմից հավասարապես կատարվել է ահռելի ծավալի աշխատանք, ես էլ՝ նրանցից մեկը, նրանց կողքին եւ նրանց հետ: Հաղթանակի պահին ամեն մեկս տարբեր ձեւերով ենք արտահայտել մեր հուզմունքը՝ արտասվելով, բարձրաձայն ուրախանալով եւ այլն, սակայն հուզմունքի արտահայտման ձեւը կատարած ավել կամ պակաս աշխատանքի հետ բացարձակապես կապ չունի: Այսպիսի հաղթանակները միայնակ չեն տրվում»,-ասաց պատգամավորը:

Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ պատվիրակության ղեկավարի եւ անխտիր բոլոր անդամների հետ ունեմ հրաշալի թե գործնական եւ թե անձնական հարաբերություններ: Նրա խոսքով՝ տիկին Նաղդալյանի վերաբերմունքն էլ իր հանդեպ եղել է ավագ ընկերոջ ու սրտացավ բարեկամի: «Կարծում եմ նրա փորձառությունը քաղաքական ասպարեզում բավարար է որ նա անհիմն եւ մտացածին թեմաներին լուրջ չվերաբերի»,-ասաց պատգամավորը:

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ իր տեղեկություններով, ՀՀԿ-ում խիստ զայրացած են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պահվածքից եւ չեն բացառում, որ առաջիկայում ստիպված կլինի բացատրություններ տալ, թե ինչու իրեն ճիշտ չի պահում իր կուսակցի նկատմամբ։ Խոսքը երիտասարդ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի մասին է։

«Պարզվում է՝ ԵԽԽՎ պատվիրակների շրջանում հատկապես նրա կատարած ահռելի աշխատանքի արդյունքում է, որ հունիսի 20-22-ի ամառային նստաշրջանում հնարավոր է եղել քվեարկությամբ հանել ԼՂՀ-ին վերաբերող հայտնի բանաձեւից «օկուպանտ» բառը։

Մինչդեռ օրերս տված ասուլիսի ժամանակ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց, որ ինքը եւ ընդդիմադիր որոշ պատգամավորներ են իրավիճակ փոխել: Նա մեծ հաճույքով հիշատակում էր Լեւոն Զուրաբյանի, Արմեն Ռուստամյանի եւ Նաիրա Զոհրաբյանի «ջանքերը», համառորեն մոռանալով Արփինե Հովհաննիսյանին։ Այնպես, որ անգամ ՀՀԿ-ից պատվիրակության որոշ անդամներ ապշել են Նաղդալյանի պահվածքից։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին