▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիան արգելում է ԼՂ-ի հետ ֆրանսիական շրջանների ապակենտրոնացված համագործակցությունը

Ֆրանսիայի կառավարությունն արգելում է Լեռնային Ղարաբաղի հետ ֆրանսիական շրջանների ապակենտրոնացված համագործակցությունը: Ֆրանսիայի արտգործնախարարն ու ներքին գործերի նախարարն այսպիսի մի շրջաբերական են ուղարկել Ֆրանսիայի շրջանների և դեպարտամենտների ղեկավարներին: Շրջաբերականում նրանց կոչ է անում հավատարիմ մնալ Ֆրանսիայի վերցրած արտաքին պարտավորություններին և հարաբերություններ չհաստատել Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի վարչատարածքային միավորների հետ: Այս շրջաբերականը, վստահաբար, կարգելակի Ֆրանսիայի նոր շրջանների հետ Արցախի ինստիտուցիոնալ համագործակցությանը, բայց առոչինչ է Ֆրանսիայի համայնքների՝ քաղաքների և գյուղերի հետ համագործակցության առումով: Հետևաբար առաջիկայում արժե մեծացնել Արցախի և Ֆրանսիայի միջև քույր բնակավայրերի ցանկը:

 

Հայկ Խանումյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին