▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ «Մերսեդես»-ի ձայնային ազդանշանը փոխում ենք էշի զռռոցով

Նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն էին, բայց, այն, ինչ մեզ են առաջարկել, թերի է.

«7 գլուխ առաջարկել են, բայց չգիտենք, թե ինչի մասին է 10-րդ գլուխը.կարող է՝ այդ գլխում ասվում է, որ այն, ինչ գրված էր 7 գլուխներում, կատակ է կամ չեղյալ ենք հայտարարում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատ Արշակյանը:

Նախկին Գերագույն խորհրդի պատգամավորն անդրադարձավ նաև «առնվազն 101» պատգամավորի ձևակերպմանը.«Համենայնդեպս, գոնե, իբրև թե..սա ի՞նչ է նշանակում: Իսկ, եթե 10.000 պատգամավոր լինի՞: Ազգայնացրել ենք թուրքական և եվրոպական Սահմանադրությունները, սա նույնն է, որ «Մերսեդես»-ը բերենք, բայց ձայնային ազդանշանը փոխենք ու էշի զռռոց դնենք»,-նկատեց Ազատ Արշակյանը:

Քաղաքագետ, իրավագետ Էդուարդ Մամիկոնյանի կարծիքով էլ՝ այս փոփոխությունների արդյունքում մեկ սերունդ հետո չենք ճանաչի այն երկիրը, որտեղ որ ապրում ենք:

«Այս Սահմանադրությամբ հրաժարվում են Հայաստանի սուվերենությունից: Օրինակ՝ 5-րդ հոդվածի երկրոդ կետում ասվում է, որ ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերն ունեն գերակայություն՝ Հայաստանի ընդհանուր օրենսդրության նկատմամբ: Թե ինչ է ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմ, ես չգիտեմ»,-ասաց նա՝ շարունակելով.

«Հայաստանում ստեղծվում է միակուսակցական կառույց, իսկ հավասարակշռության մասին խոսք չի կարող լինել: Սահմանադրությամբ չկա նաև պետական սեփականություն.ջրերը, անտառները, այս բոլորը պարտադիր ձևով անցնելու է մասնավոր սեփականությանը»:

Անի Կարապետյան

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին