▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խեղճ Նախագահին նվաստացրել են

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ  Արամ  Սարգսյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Սահմանադրական բարեփոխումների մասին: Նրա խոսքով՝ շատ են անճշտություններն ու անհեթեթությունները.

«Այսպիսի նախագիծ քննարկելն անիմաստ է, պետք է հետ վերադարձնել ու խմբագրել: Օրինակ, Նախագահին, այս խեղճ մարդուն դարձրել են մի  նվաստ անձնավորություն, որին ոչ մի լիազորություն չեն տալիս, բայց ասում են՝ որոշումը կտանք, Դու պետք է դակես, հաստատես:

Մի ձևակերպում է արված.Նախագահը պետության գլուխն է և մարմնավորում է ազգային միասնությունը: Եթե հայերենով կարող եք բացատրել, թե ի՞նչ է նշանակում միասնություն մարմնավորելը, կհասկանամ:

Հաջորդ անհեթեթությունը.նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը.սա ի՞նչ է նշանակում: Նա կարող է լինել երաշխավորը, որ Սահմանադրությունը չի խախտվի, բայց այդ հնարավորությունն էլ չեք տալիս»,-նկատեց Արամ  Սարգսյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին