▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդավարությունը հիմա էլ է վտանգված

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով գործող սահմանադրույթյունը միապետական համակարգ է, որն իրեն արդեն սպառել է:  Նրա խոսքով՝ այս սահմանադրության մեջ չկա իշխանության տարանջատում, քանի որ նախագահի ձեռքում են գտնվում և օրենսդիր, և գործադիր, և դատական իշխանությունները:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում, իրավապաշտպանն ասաց, որ սահմանադրական փոփոխություններին և խորհրդարանական կառավարման մոդելին անցնելուն ինքը կողմնակից է եղել դեռևս 90-ականներից:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Սահմանադրական փոփոխությունների նախագիծը վտանգում է պետության ժողովրդավարությունը, Ավետիք Իշխանյանն ասաց, որ գործող սահմանադրության պարագայում ժողովրդավարությունից խոսելը անիմաստ է: Իրավապաշտպանը հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանին ուղղված գեներալ Մանվելի խոսքերը, որ «համ չագուչն ա ձեր ձեռը, համ մեխը, համ էլ նալը, ոնց ուզում եք օգտագործեք», ապա նշեց, որ ժողովրդավարությունը արդեն իսկ վտանգված է:

Նրա խոսքով՝ այսօրվա հասարակության մեջ իշխանության նկատմամաբ անվստահություն կա:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի գնահատականներին, թե Սահմանադրական բարեփոխումներով՝ Սերժ Սարգսյանը և իր ՀՀԿ թիմը ապահովում են իրենց իշխանության վերարտադրությունը, Ավետիկ Իշխանյանը հարցով պատասխանեց՝ թե գործող սահմանադրությամբ իշխանությունը չի՞ վերարտադրվում:

«Դուք պատկերացնում եք մի քաղաքական ուժ, ով այնպիսի փոփոխություն անի, որ իշխանությունից հեռանա: Այդպիսի բան աշխարհում չի եղել: Մի սկզբունք կա մեզ մոտ` ընդդիմադիր կուսակցությունները ամեն հարցում պետք է ընդդիմանան իշխանությանը, կամ գնան կոմպրոմիսի և պաշտոններ ստանան: Հայաստանում ընդունված չէ՝ բանակցություններով հասնել ինչ-որ կոնսեսուսի»,-ասաց նա: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին