▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերն ակտիվացել են

«Վերջին զարգացումները Թուրքիայում ցույց են տալիս, որ թուրքական իշխանությունները փորձում են ավելի ակտիվ ներգրավվածություն ապահովել Մերձավոր Արևելքում կատարվող զարգացումներում, հատկապես Սիրիայում և Իրաքում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ եթե Անկարան նախկինում «չեզոք» դիրքերից էր հանդես գալիս, ապա այժմ ակտիվությունը նկատելի է:

«Պարզ է, որ թուրքերը չեն հանդուրժի իրենց սահմանի հարակից հատվածներում մի այնպիսի վտանգավոր կառույցի գոյությունը, ինչպիսին «Իսլամական պետությունն» է: Հարվածելով Իսլամական պետությանը Սիրիայի հատվածում և բացելով իր ռազմաօդային բազաները կոալիցիոն օդուժի համար՝ Թուրքիան պատրանք է ստեղծում, որ վճռական է տրամադրված Իսլամական պետության դեմ պայքարում և կանգնած է միջազգային կոալիցիայի կողքին, բայց միևնույն ժամանակ՝ հարվածներ է հասցնում Իրաքյան Քուրդիստանում PKK-ի կամ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կայանատեղիներին՝ իրականացնելով ձերբակալություններ հենց Թուրքիայի տարածքում»,-նշեց արաբագետը:

Անի Կարապետյան

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վերջին զարգացումները Թուրքիայում ցույց են տալիս, որ թուրքական իշխանությունները փորձում են ավելի ակտիվ ներգրավվածություն ապահովել Մերձավոր Արևելքում կատարվող զարգացումներում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում: Ըստ նրա՝ եթե նախկինում պաշտոնական Անկարան «չեզոք» դիրքերից էր հանդես գալիս, ապա այժմ ակտիվությունը նկատելի է:
«Պարզ է, որ թուրքերը չեն հանդուրժի իրենց սահմանի հարակից հատվածներում մի այնպիսի վտանգավոր կառույցի գոյությունը, ինչպիսին «Իսլամական պետությունն» է: Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ թուրքական իշխանությունները չեն ընդունի և չեն հանդուրժի Թուրքիային հարակից սիրիական մասերում քրդաբնակ ինքնավար հատվածների գոյությունը:
Հարվածելով Իսլամական պետությանը Սիրիայի հատվածում և բացելով իր ռազմաօդային բազաները կոալիցիոն օդուժի համար՝ Թուրքիան պատրանք է ստեղծում, որ վճռական է տրամադրված Իսլամական պետության դեմ պայքարում և կանգնած է միջազգային կոալիցիայի կողքին, բայց միևնույն ժամանակ՝ հարվածներ է հասցնում Իրաքյան Քուրդիստանում PKK-ի կամ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կայանատեղիներին՝ իրականացնելով ձերբակալություններ հենց Թուրքիայի տարածքում: Ճնշումներ իրականացնելով այդ կուսակցության հանդեպ՝ Թուրքիան լուծում է հետևյալ խնդիրները.
1. Թուլացնելով PKK-ին՝ թուլացնում է Սիրիայի քրդերին, որովհետև PKK-ի ազդեցությունն ահռելի է Սիրիական Քուրդիստանում:
2. Թուրքիան փորձում է սեպ խրել Մերձավոր Արևելքում քրդական ուժերի միջև, որովհետև
Հյուսիսային Քուրդիստանում իրականացնել օդային հարվածներ թուրքական կողմն ուղղակի չէր կարող՝ առանց տեղեկացնելու Քուրդիստանի ռեգիոնալ կառավարությանը:
3. Թուրքերն այս ակտիվությամբ, օդային հարվածներով ու ռազմական գործողություններով փորձում են ցույց տալ, որ ի զորու են իրենց հարմար մեթոդներով և նպատակներով իրականացնել ռազմական գործողություններ: Դրանով փորձում են բարձրացնել իրենց հեղինակությունն ինչպես՝ տարածաշրջանում, այնպես էլ՝ դրանից դուրս»:
Արաբագետը նկատեց՝ Իրանը «ձեռքերը չի լվացել» ու հետ քաշվել Սիրիայից. «Սիրիական հակամարտության հետ կապված՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերը, բացի ԻՊ-ի դեմ հայտարարված պայքարից, ունեն նաև այլ խնդիրներ, որոնք իրենց համար առաջնային են:
Օրինակ՝ Իրանի համար առաջնային է Բաշար Ասադի իշխանության պահպանումը, որի համար նա իրականացնում է որոշակի քայլեր, և չեմ կարծում, որ պասիվություն է ցուցաբերում այդ հատվածում: Սաուդյան Արաբիայի համար խնդիրը ոչ այնքան Իսլամական պետության դեմ պայքարն է, որքան Իրանի ազդեցության մեկուսացումը Սիրիայում և, ընդհանրապես, տարածաշրջանում: Այսինքն՝ եթե առանձին-առանձին վերցնենք խաղացողներին, ապա նրանք ունեն իրենց համար կարևոր խնդիր, որի ուղենիշը շատ քիչ են թեքում ու համընդհանուր ԻՊ-ի դեմ պայքարի գործողություններ իրականացնում: Եթե մի կողմ դնեն այդ խնդիրներն ու կենտրոնանան ԻՊ-ի դեմ պայքարի վրա, ապա այդ կառույցի հարցերը շատ արագ կլուծվեն, և դրա համար երկար ժամանակ չի էլ պահանջվի»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին