▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլուն և Բահչելին հայտնվել են թուրքական երգիծական ամսագրի շապիկին

 

Թուրքական «Leman» երգիծական ամսագիրն այս շաբաթվա իր համարում անդրադարձել է  Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ռազմական քաղաքականությանը ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ցուցաբերած աջակցությանը:
Թուրքական «Demokrathaber» պարբերականի համաձայն՝ հիշյալ ամսագրի շապիկին տեղ գտած ծաղրանկարում պատկերված են թուրքական դրոշի մեջ փաթաթված զոհված զինվորի դագաղն ու հարևանությամբ կանգնած վարչապետ Դավութօղլուն և MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին:
Նրանք դեմքի շատ գոհ արտահայտությամբ զրուցում են: Դավութօղլուն ասում է. «Պարզվում է՝ երբ ցանկանում ենք, կարողանում ենք նույն կարմիր գծի մոտ հանդիպել»: Իսկ ծաղրանկարն ուղեկցվում է հետևյալ գրությամբ. «Ընդդիմադիր կուսակցությունների համար մի մատ մեղր գողացող AKP-ի թաքուն սերը, պարզվում է, որ MHP-ն է: Փաստորեն AKP-ի ռազմական քաղաքականությունից ամենից շատ MHP-ն է գո՞հ»:
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքական «Leman» երգիծական ամսագիրն այս շաբաթվա իր համարում անդրադարձել է  Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ռազմական քաղաքականությանը ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ցուցաբերած աջակցությանը:Թուրքական «Demokrathaber» պարբերականի համաձայն՝ հիշյալ ամսագրի շապիկին տեղ գտած ծաղրանկարում պատկերված են թուրքական դրոշի մեջ փաթաթված զոհված զինվորի դագաղն ու հարևանությամբ կանգնած վարչապետ Դավութօղլուն և MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին:Նրանք դեմքի շատ գոհ արտահայտությամբ զրուցում են: Դավութօղլուն ասում է. «Պարզվում է՝ երբ ցանկանում ենք, կարողանում ենք նույն կարմիր գծի մոտ հանդիպել»: Իսկ ծաղրանկարն ուղեկցվում է հետևյալ գրությամբ. «Ընդդիմադիր կուսակցությունների համար մի մատ մեղր գողացող AKP-ի թաքուն սերը, պարզվում է, որ MHP-ն է: Փաստորեն AKP-ի ռազմական քաղաքականությունից ամենից շատ MHP-ն է գո՞հ»:

Աղբյուր`    Ermenihaber

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին