▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար է հավատալ, որ այս գյուղերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների. Նիկոլ Փաշինյանը Տավուշում է

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը.

«Այս պահին հասցրել ենք այցելել Բերքաբեր եւ Ներքին Ծաղկավան:

Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների:

Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կամպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում:

Գյուղամիջում եռում էր նարդին ու բլոտը:

Ներքին Ծաղկավանում սելաֆատարն էին ներկում, գյուղամիջում մարդիկ հավաքվել էին իրար բարեւելու:

Ճամփեզրի բոլոր «վետերոկները» բաց են:

Գնում ենք Սարիգյուղ, Վազաշեն, Սեւքար»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին