▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանն անհանգստացած է Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արաբական  «Al Jazeera»-լրատվականի հետ զրույցում խոսել է Սիրիայում Ռուսաստանի օդային հարվածների մասին: Թուրքական «rotahaber» լրատվակայքը, հղում անելով «Al Jazeera»-ին, նշում է, որ Էրդողանն ասել է, որ չնայած Ռուսաստանը Թուրքիային տեղյակ էր պահում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հենակետերի ուղղությամբ հասցվելիք օդային հարվածների մասին, այնումենայնիվ տեղեկություններ կան, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում նաև Սիրիայի չափավոր ընդդիմությանը, որը պայքարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ:Չմանրամասնելով, թե այդ տեղեկատվությունը որտեղից է՝ Էրդողանը ցանկություն է հայտնել կրկին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի միասին քննարկեն այդ ու մի շարք այլ հարցեր:

«Ուզում եմ նրան փոխանցել այս հարցի շուրջ ունեցած իմ մտահոգությունը: Ցանկություն եմ հայտնելու, որպեսզի իրականացված քայլերը կրկին վերանայման ենթարկվեն»,-եզրափակել է ԷրդողանըՀիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն էլ էր քննադատել ռուսական օդուժի գործողությունները Սիրիայում՝ ասելով, որ Ռուսաստանն Ասադի իշխանությանը տրամադրում է ռազմական օգնություն:

Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արաբական  «Al Jazeera»-լրատվականի հետ զրույցում խոսել է Սիրիայում Ռուսաստանի օդային հարվածների մասին:
Թուրքական «rotahaber» լրատվակայքը, հղում անելով «Al Jazeera»-ին, նշում է, որ Էրդողանն ասել է, որ չնայած Ռուսաստանը Թուրքիային տեղյակ էր պահում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հենակետերի ուղղությամբ հասցվելիք օդային հարվածների մասին, այնումենայնիվ տեղեկություններ կան, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում նաև Սիրիայի չափավոր ընդդիմությանը, որը պայքարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ:
Չմանրամասնելով, թե այդ տեղեկատվությունը որտեղից է՝ Էրդողանը ցանկություն է հայտնել կրկին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի միասին քննարկեն այդ ու մի շարք այլ հարցեր:
«Ուզում եմ նրան փոխանցել այս հարցի շուրջ ունեցած իմ մտահոգությունը: Ցանկություն եմ հայտնելու, որպեսզի իրականացված քայլերը կրկին վերանայման ենթարկվեն»,-եզրափակել է Էրդողանը
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն էլ էր քննադատել ռուսական օդուժի գործողությունները Սիրիայում՝ ասելով, որ Ռուսաստանն Ասադի իշխանությանը տրամադրում է ռազմական օգնություն:
Աղբյուր`    Ermenihaber

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին