▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկող 10 պատգամավորները

Քիչ առաջ, 104 կողմ, 10  դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովում ընդունվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը:

Սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկեց միայն 10 պատգամավորներ.նրանք էին՝ Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը,  Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հեղինե Բիշարյանը և Իշխան Խաչատրյանը:

 

սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվեցին միայն 10 պատգամավորներ: Նրանք են՝ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հեղինե Բիշարյանը և Իշխան Խաչատրյանը:
Մյուս ՕԵԿ-ականները ձեռնպահ են մնացել: ԲՀԿ-ն ամբողջությամբ կողմ էր: Չի քվեարկել Խաչատուր Քոքոբելյանը: Իսկ Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը կողմ են փոփոխություններին: ՀԱԿ-ից կողմ է քվեարկել միայն Լյուդմիլա Սարգսյանը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ-ում չէ, հետևաբար իր դիրքորոշումը քվեարկությամբ չի արտահայտել:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին