▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս-թուրքական ճգնաժամը խորանում է

 

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանին պատկանող ռազմական ինքնաթիռը երկրորդ անգամ է խախտել Թուրիքիայի օդային սահմանը:
Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը տեղեկացնում է, որ սահմանի խախտման առնչությամբ արտգործնախարարություն է հրավիրվել Անկարայում Ռուսաստանի դեսպանը:  
Դեպքի վերաբերյալ մտահոգություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Թուրքիան իր իրավունքների պաշտպանելու համար կարող էր պատասխան քայլ անել և խոցել ինքնաթիռը:
«Սա հենց այն հարցն է, որի մասին ավելի վաղ զգուշացրել էինք»,-ասել է Քերրին՝ ընդգծելով, որ սահմանախախտության դեպքն իրեն չափազանց մտահոգել է: Իսկ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանի հերթական խախտումը սպառնալից և անխոհմ քայլ է:
Ռուսաստանի դեսպանությունը ռուսական ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ ուսումնասիրվում է սահմանը երկրորդ անգամ խախտելու մասին պնդումների իսկությունը:
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանին պատկանող ռազմական ինքնաթիռը երկրորդ անգամ է խախտել Թուրիքիայի օդային սահմանը: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը տեղեկացնում է, որ սահմանի խախտման առնչությամբ արտգործնախարարություն է հրավիրվել Անկարայում Ռուսաստանի դեսպանը:  

Դեպքի վերաբերյալ մտահոգություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Թուրքիան իր իրավունքների պաշտպանելու համար կարող էր պատասխան քայլ անել և խոցել ինքնաթիռը:«Սա հենց այն հարցն է, որի մասին ավելի վաղ զգուշացրել էինք»,-ասել է Քերրին՝ ընդգծելով, որ սահմանախախտության դեպքն իրեն չափազանց մտահոգել է:

Իսկ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանի հերթական խախտումը սպառնալից և անխոհմ քայլ է:Ռուսաստանի դեսպանությունը ռուսական ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ ուսումնասիրվում է սահմանը երկրորդ անգամ խախտելու մասին պնդումների իսկությունը:

Աղբյուր`    Ermenihaber

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին