▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում տնտեսություն կա՞

«ՀՀ կենտրոնական բանկի, Կառավարության, ԱԺ ներկայացուցիչներն այս ամբիոնից խոսում են Հայաստանի տնտեսության, դրա զարգացման, դրամավարկային քաղաքականության մասին: Առաջին հարցը, որ ցանկանում եմ տալ՝ հետևյալն է.իրո՞ք ՀՀ-ում կա տնտեսություն, տնտեսական զարգացում և դրամավարկային քաղաքականություն: Օրինակ 2014 թվականին բյուջեի ներքին աղբյուրնեի վրա հիմնված եկամտային մասը կազմել է մոտ 2.7 միլիարդ դոլար: Մոտավորապես այդքան գումար ստացել են ՀՀ քաղաքացիները՝ արտասահմանում գտնվող իրենց հարազատների փոխանցումներից: Բյուջեի առյուծի բաժինը ձևավորվում է հենց այսպես: Օրինակ, ՀՀ քաղաքացի Վարդանը մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի և ամեն ամիս կնոջը գումար է ուղարկում: Կինն էլ գնում է խանութ ու այդ  գումարով ձեթ ու շաքարավազ է գնում ու գործարքի պահին, երբ ՀԴՄ կտրոն պետք է տրամադրի խանութը՝ հարկ է առաջանում: Խանութն այդ հարկը վճարում է պետությանը: Բյուջեից ուսուցիչը գումար է ստանում ու իր հերթին գնում է խանութ: Այս գործարքից էլ հակային պարտավորություն է գոյանում: Ու այսպես գոյանում է ՀՀ բյուջեի ներքին եկամուտների զգալի մասը: Ու, եթե Վարդանը կնոջը գումար չուղարկի, նա այլ եկումուտ չի ունենա: Այսինքն՝ Վարդանը պետք է անպայման փող ուղարկի, որ բյուջեն լցվի: Ահա տնտեսության իրական պատկերը»,-այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին