▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակը սպառվել է

«Այս հարցին արդեն երրորդ անգամ ենք անդրադառնում: 2015 թվականի փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում ակնարկեց, որ Գագիկ Ծառուկյանը միլիարդավոր դրամների հարկեր չի վճարում պետությանը ու հանձնարարեց վաչապետին՝ թափանցիկ գործողություններ կատարել.ստուգումներ անել: Սրանից հետո վարչապետն ունեցավ բամփելու մասին իր հայտնի ելույթը:

Հետո Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ ստուգումները կավարտվեն հունիսի սկզբին: Հունիսի 10-ին նույն հարցը տալիս եմ, ասում է՝ մի քանի օր կձգձգվի: Այս մի քանի օրվանից հետո արդեն 4 ամիս է անցել, ստուգումների համար նախատեսված բոլոր ժամկետները սպառվել են»,-այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ստուգման գործընթացները դեռևս ընթացքի մեջ են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին