▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան խայտառակ է եղել

«Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը սպառնալիք է հենց Թուրքիային, իսկ վերջինն իրանմիտ հայտարարություններով խայտառակ է լինում»,-նման կարծիք այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

«Թուրքիան ի սկզբանե ցանկանում էր տնօրինել Սիրիայի ճակատագիրը,  տապալել Ասադին, ինչից հետո իր դիրքրեը կամրապնդեր այդ երկրում, ապա կփորձեր իրականացնել տարածաշրջանային գերտերություն դառնալու վաղեմի երազանքը: Հետո փորձեց Սիրիայի սահմանի երկայնքով միջանկյալ գոտի ստեղծել, որպեսզի կանխի քրդական կազմավորումների ստեղծումը»,-նկատեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների շարունակությանը՝ Հակոբ Չաքրյանը նկատում է.

«Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունները 3-4 ամիս կտևեն, կփորձեն վերացնել ահաբեկչական կառույցներին, որովհետև մոտ 15.000  չեչեն, կովկասցի ահաբեկիչներ  ինչպես նաև թուրքեր կան»:

                                                                                                  Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին