▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք ի՞նչ եք լուսաբանել...Ոչինչ...Զարուհի Փոստանջյանը` Հ1-ի մասին

ԱԺ-ում այսօր շարունակվեց Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության մասին խորհրդի հաղորդման ներկայացումը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ Հանրային հեռուստատեսությունը բացարձակ անվստահություն է ներշնչում, մանավանդ երբ լուռ է Սահմանադրական փոփոխությունների շուրջ տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ. «Այն մթնոլորտն է, որ Սերժ Սարգսյանն իր մոտ անցկացնում է ֆոտոսեսիա, թե իբր կա քաղաքական կոնսենսուս, չկա նման բան: Ես հիմա կթվարկեմ բոլոր այն անձանց անունները, որոնք ոչ միայն մերժում են այդ փոփոխությունները, այլեւ դուրս են եկել պայքարի. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը թեեւ 1996թ. չընտրվելով նախագահ, զավթեց իշխանությունը, սակայն 2008թ. հաղթած նախագահ էր, ու նա պետք է լիներ նախագահ, երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը, 2004թ. ընտրված նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀ վարչապետներ Հրանտ Բագրատյանը, Արամ Սարգսյանը, ինչպես նաեւ այլ հասարակական-քաղաքական գործիչներ»:

Մանրամասները՝ A1plus-ի տեսանյութում 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին