▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան իրավունք ուներ անել անհրաժեշտը՝ անվտանգության ապահովման համար. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե իր երկիրն իրավունք է ունեցել անել անհրաժեշտը՝ անվտանգության ապահովման համար: Դավութօղլուն հանդես է եկել այս հայտարարությամբ՝ մեկնաբանելով այսօր թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռի խոցման փաստը: Այս մասին տեղեկացնում է Hurriyet թերթի կայքը:

«Այստեղից ողջ աշխարհի հանրությանը կոչ եմ անում: Եկե՛ք մարենք Սիրիայի հրդեհը: Դրա փոխարեն թուրքմենների, արաբների, քրդերի վրա կրակ թափողը, ով էլ որ դա լինի՝ սիրիական ռեժիմ, ահաբեկիչներ թե դրսից ինչ-որ մեկը, մեր ուղերձը հստակ է: Սիրիայի ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ապրելու»,-հայտարարել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ թուրք-սիրիական սահմանին այսօր կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։ Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը:

Կարդացեք նաև՝ Էրդողանը հարվածեց մեզ թիկունքից. Պուտին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին