▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան կզղջա կատարվածի համար. Ռամզան Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Թուրքիան կափսոսա իր արածի համար:  Այս հայտարարությամբ Կադիրովը հանդես է եկել` մեկնաբանելով Սիրիայում ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանման հետ կապված միջադեպը:

«Կասկած չունեմ, որ Թուրքիան երկար ժամանակ կզղջա կատարվածի համար: Այդպես նենգաբար չեն վարվում նրանք, ովքեր ամեն առիթով խոսում են բարեկամության և համագործակցության մասին», - ասել է Կադիրովը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Չեչնիայի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Չեչնիայի Հանրապետությունը և ողջ չեչեն ժողովուրդը պատրաստ են կատարել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկացած հրաման:

Հիշեցնենք, որ թուրք-սիրիական սահմանին երեկ կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը:



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին