▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ցավ ենք ապրում, որ նման իրավիճակի առաջ ենք կանգնել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով խոցված ռուսական ռմբակոծիչի մասին, ասել է հետեւյալը. «Չնայած զգուշացումներին, անհայտ երկրի օդանավը խախտում էր մեր սահմանը։ Այդ անհայտ երկրի օդանավը 10 անգամ զգուշացվել է, որից հետո միջամտություն է եղել։

Մենք ցավ ենք ապրում, որ նման իրավիճակի առաջ ենք կանգնել։ Թուրքիան որեւէ երկրի նկատմամբ թշնամություն չունի։ Թուրքիայի սառնասիրտ պահվածքի շնորհիվ է, որ Սիրիայում ավելի սարսափելի բաներ տեղի չեն ունենում։ Կուզեմ, որ բոլորը իմանան, որ վերջին դեպքի կանխման համար ամեն ինչ արել էինք։ Բոլորը պետք է հարգեն իր սահմանները պաշտպանելու Թուրքիայի իրավունքը»: Այս մասին  հայտնում է թուրքական Sozcu պարբերականը:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թուրք-սիրիական սահմանին  կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։

Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ իրենց կորուստն ահաբեկիչների համախոհների կողմից թիկունքից հասցված հարված էր իրենց համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին