▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանման իրական պատճառը

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն ու քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են  ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանմանը, իրական պատճառներին:

«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, կանխատեսելի էր, քանզի  վերջին շրջանում լարված էին ռուս-թուրքական հարաբերությունները, հատկապես այն բանից հետո, երբ ռուսական ղեկավարությունը հայտնաբերել էր, որ թուրքական պետությունն աջակցում է ԻՊ-ին: Նշեմ նաև, որ թուրքական կողմը, հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, ստիպված է կատարել այն պատվերները, որոնք տրվում են ղեկավար պետությունների՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից: Եվ գաղտնիք չէ այն հանգամանքը, որ Թուրքիայի՝ որպես պետություն գոյություն ունենալը բացատրվում է նրանով, որ թուրքական կողմը գործիք է ՆԱՏՕ-ի համար՝ հակադրվելու Ռուսաստանին:

Պետք է շեշտել նաև այն հանգամանքը, որ երբ Էրդողանը հաղթեց վերջին նախագահական ընտրությունների ժամանակ,  այն արվել էր Արևմուտքի աջակցությամբ՝  պայմանով, որ կատարի այն, ինչ հրահանգում է Էրդողանը:

Այլ կերպ ասած՝ ռուսական ինքնաթիռի խոցումը ՆԱՏՕ-ի վերնախավի կողմից տրված պատվեր էր: Սա իրականում ոչ թե ռուս-թուրքական, այլ ՆԱՏՕ-Արևելք հակամարտություն է, որը տարածաշրջանում ավելի կսրի իրավիճակը: Երեկ ԱՄՆ ղեկավարությունը որոշել է ռուսական կողմի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել, իսկ սա խոսում է այն մասին, որ հակամարտության սրման նոր փուլի ենք ականատես: Օրինակ՝ այժմ Լաթաքիայի ռուսական ռազմաբազան համալրվել է նորագույն զենիթահրթիռային համակարգերով, բացի այդ՝ ընդլայնվել է ռուսական ցամաքային զորքերի թիվը»,-ասաց  Մուշեղ Խուդավերդյանը:

Շարունակելով վերջինին՝ Սերգեյ Շաքարյանցը նկատեց.

«Էրդողանն արդեն լրիվ ԱՄՆ-ի խամաճիկն է: Բանն այն է, որ նույն օրը, երբ խոցվել է ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը, Թեհրանում աննախադեպ բանակցություն է կայացել: Սիրիայի պատերազմին Իրանը կմասնակցի  ոչ թե կամավորներ ուղարկելով, այլ իրական ցամաքային ուժերով: Այս դեպքում ԱՄՆ-ն կորցնում է ոչ միայն ԻՊ-ը, այլև Իրաքը, այդտեղի քրդերին, Մերձավոր Արևելքը: Սա է, որ թուրքերն ու ԱՄՆ-ն սա համարել են անթույլատրելի քայլ»

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին