▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան մինչ օրս ներողություն չի խնդրել Սու-24 օդանավը խոցելու համար. Պուտին

Սու-24 ռազմական օդանավի խոցման հետ կապված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ.«Այն, ինչ տեղի է ունեցել 2 օր առաջ Սիրիայի երկնքում, հակասում է առողջ տրամաբանությանը եւ միջազգային իրավունքին: Օդանավը խոցվել է Սիրիայի տարածքում»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ մինչ օրս որևէ ներողություն չի եղել Թուրքիայի բարձր քաղաքական շրջանակների կողմից, ո՛չ վնասի և կորստի հատուցման առաջարկ է եղել, ո՛չ էլ մեղավորներին պատժելու խոստում: Այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին  կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ իրենց կորուստն ահաբեկիչների համախոհների կողմից թիկունքից հասցված հարված էր իրենց համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին