▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի նախագահի կոշտ պատասխանը Պուտինին

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քիչ առաջ ելույթ ունենալով նախագահական պալատում կազմակերպված գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը, անդրադարձել է Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի խոցմանը:

Թուրքիայի նախագահը մասնավորապես պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն դիտարկմանը, թե Թուրքիան «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպությունից նավթ է գնում` ասելով.

«Ասում են, թե Թուրքիան «ԻՊ» -ից նավթ է գնում: Ցավալի է: Ակնհայտ է , թե Թուրքիան ումից է նավթ ու գազ գնում:

Նրանք, ովքեր պնդում են, թե « ԻՊ»-ից նավթ ենք գնում թող ապացույցներով խոսեն, հակառակ դեպքում կասեմ, որ այդ պնդումներն անողները զրպարտիչներ են: «ԻՊ»-ը իր նավթը Ասադին են վաճառում: Այնպես որ այս թեմայով խոսեք Ասադի հետ, ում դուք աջակցում եք: Նրան է վաճառում, փողն էլ նրանից է ստանում»:


Արձագանքելով Պուտինի այն պնդմանը, թե Թուրքիան իսլամացվում է, Էրդողանը ասել է. «Ասում են, թե ես ու կառավարությունը ջանում ենք իսլամացնել երկիրը : Ինչպե ՞ս կարելի է նման բան ասել: Բնակչության 99%-ը մահմեդականներ են: Այդ դեպքում ես էլ կարո՞ղ եմ ասել, որ Ռուսաստանում ղեկավարությունը ջանում է քրիտոնեացնել բնակչությանը:
Ոչ Ռուսաստանի, ոչ էլ մեկ այլ պետության նկատմամբ ռազմական անմիջական միջամտություն ցուցաբերելու նպատակ չենք հետապնդում: Բոլորից ակնկալում ենք, որ կհարգեն մեր ինքնիշխանության իրավունքը: Ճիշտ չենք համարում, որ այս դեպքը ընդգրկի մեր տնտեսական ու քաղաքական հարաբերությունները, հատկապես, որ մեր քայլը ողջ աշխարհի կողմից արդարացի է համարվում:

Աղբյուր՝ ermenihaber

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին