▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարն անհնար է առանց ցամաքային գործողությունների. Պուտին

Սիրիայում ահաբեկչության դեմ հաջող պայքարն անհնար է առանց ցամաքային գործողությունների, որոնք պետք է ապահովի Սիրիայի  նախագահ Բաշար Ասադի բանակը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում: «Ասադի բանակն իրական դաշնակից է»,- ասել է նա:  

Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, Պուտինի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահի հետ համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության փոխանակման վերաբերյալ այն մասին, թե երկրում որ տարածքներն են գտնվում «ընդդիմության առողջ մասի», իսկ որոնք ահաբեկչական կազմակերպությունների հսկողության ներքո։

Օլանդի խոսքով ՝ ԻՊ-ի ուղղությամբ Ռուսաստանի և Ֆրանսիայի հարվածները համակարգվելու են:

«Մենք պետք է մեր ավիահարվածները կենտրոնացնենք «Իսլամական պետության» եւ ահաբեկչական այլ խմբավորումների ուղղությամբ»,- ասել է Ֆրանսուա Օլանդը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված ռազմական օդանավի հետ կապված  միջադեպը համարել է Էրդողանի կողմից «հարված թիկունքից»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին