▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան կարող է արգելել ռուսական ռազմանավերի անցուդարձը Սևծովյան նեղուցներով

 

Թուրքիան կարող է փակել Սև և Միջերկրական ծովերը հաջորդաբար իրար կապող նեղուցները (Բոսֆոր, Դարդանել) ռուսական ռազմանավերի համար: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիան ուշի –ուշով հետևում է, թե ինչպես է Ռուսաստանը S-400 հրթիռներով զինում Սիրիային և Թուրքական սահմանին ռազմական սպառազինություն կուտակում: Ի պատասխան Ռուսաստանի այդ քայլերի՝ Թուրքիան կարող է օգտագործել «Նեղուցների կարգավիճակի մասին» Մոնտրոյի (Շվեյցարիա) պայմանագրով իրեն վերապահված իրավունքը՝ արգելելու ռազմանավերի մուտքը նեղուցներ:

Մոնտրոյի պայմանագիրը կնքվել է 1936թ.՝ Թուրքիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Հունաստանի, Ճապոնիայի , Ռումինիայի, Սովետական Միության, Հարավսլավիայի միջև: Ըստ պայմանագրի նախատեսված է, որ ոչ պատերզմական պայմաններում Միջերկրական և Սև ծովերի նեղուցները (Սևծովյան նեղուցներ, Թուրքիայի նեղուցներ) պետք է բաց լինեն բոլոր առևտրական և ռազմական նավերի համար: Իսկ պատերազմական իրավիճակում, եթե Թուրքիան պատերազմի կողմ հանդիսանա կամ ենթարկված լինի ռազմական վտանգի, ըստ «Նեղուցների կարգավիճակի մասին» պայմանագրի, կարող է իր ցանկությամբ կարգավորել նեղուցներում նավերի անցուդարձը:

Մոնտրոյի պայմանագրի շրջանակներում պատերազմող կամ ռազմական սպառնալիքի տակ գտնվող Թուրքիան իրավունք ունի կարգավորելու ոչ միայն ռազմական, այլև առևտրական նավերի անցուդարձը նեղուցներով: Ընդ որում, նման իրավիճակում Թուրքիայի հետ պատերազմի մեջ չգտնվող երկրների առևտրական նավերը կարող են իրավունք ստանալ երթևեկելու նեղուցներով՝ Թուրքիայի թշնամիներին աջակցություն չցուցաբերելու պայմանով: Նեղուցներով անցումը կթույլատրվի միայն ցերեկով և հատուկ վերահսկողությամբ:

Սակայն այս իրավունքը կարող էր իրացվել մեկ պայմանով. պատերազմի վտանգի պատճառով նեղուցները փակելու որոշումը, ըստ Մոնտրոյի պայմանագրի, պետք է հաստատվեր «Ազգերի լիգայի» խորհրդի քվեարկությամբ: Մինչդեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում «Ազգերի լիգան» գործնականում դադարեց գոյություն ունենալուց՝ վերակազմավորվելով ՄԱԿ-ի: Այդ պատճառով ներկայումս պատերազմի սպառնալիքի դեպքում նեղուցները փակելու Թուրքիայի իրավունքի հաստատման խնդիրը մնում է առկախ:

Աղբյուր` Ermenihaber

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին