▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմուտքի, Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները վայրիվերումների հորձանուտում են

Ֆրանսիայի նախագահը ստացել է Ռուսաստանի իր պաշտոնակցիհավաստիացումները, որ ՌԴ-ը շարունակելու է «Իսլամական պետության»՝ Դաեշի դեմ գործողոություններում համագործակցությունը: Օլանդը, մինչ Պուտինի հետ հանդիպումը, քննարկումներ էր ունեցել նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Իտալիայի ղեկավարների հետ:

Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ ակնհայտ է, որ ահաբեկչությունը քաղաքակիրթ աշխարհի ընդհանուր ախոյանն է. «Մենք գիտենք, որ դրա անունը «Դաեշ» է, այն ունի տարածք, բանակ և կարողություններ, ուստի մենք պետք է ստեղծենք այս ընդարձակ դաշինքը, որի վերաբերյալ ես քննարկումներ եմ անցկացնում», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Ռուսաստանի նախագահը հավաստիացրել է, որ պատրաստակամ է  համագործակցելու հարցում։ Սակայն Սիրիայում Մոսկվայի շահերը հակասություններ ունեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նպատակների հետ և դա հարցականի տակ է առել Օլանդի ջանքերը: Թուրքիայի կողմից ռուսաստանյան ռմբակոծիչի խոցումից հետո Պուտինը մեղադրեց Թուրքիային անօրինական նավթային գործարքների մեջ, որոնք օգնում են ֆինանսավորել «Դաեշին». «Որոշ մարդիկ շարունակում են գրպանել հարյուր միլիոնավոր և միլիարդավոր դոլարներ», - ասել է Պուտինը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անմիջապես հակադարձել էր. «Դուք պետք է այդ բաների մասին խոսեք Ասադի հետ, ում  դուք աջակցում եք, որովհետև «Դաեշը» վաճառում է նավթը նրան և գումարներ ստանում նրանից: Իսկ նրանց ֆինանսավորման աղբյուրը ակնհայտ է», - ասել է Էրդողանը:

Ռուսաստանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ իր օդուժը ոչնչացրել է այն ապստամբ խմբերին, որոնք գործում են Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի երկայնքով, ուր խփել էին ռուսական ինքնաթիռը: ԱՄՆ-ի Ազգային պաշտպանական համալսարանի վերլուծաբան Պյոտր Ելցովի կարծիքով, դա է՛լ ավելի կգրգռի Անկարային. «Դրանք տարբեր խմբեր են, որոնք պայքարում են Ասադի դեմ։ Նրանք ծագումով թուրքեր են», - ասել է նա: Ըստ Ելցովի՝ յուրաքանչյուր դաշինք, որ Օլանդը կարող է ձևավորել, միասնականության պակաս կունենա, քանի որ քաղաքական ղեկավարները ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին գերադասում են իրենց շահերը. «Դժվար է ասել, ինչն է ավելի կարևոր նրանց համար, իրենց աշխարհաքաղաքական օրակարգը, թե՝ ներքին խնդիրները, որովհետև Էրդողանը Պուտինի պես օգտագործում է ազգայնականությունը իր ներքին օրակարգի համար, ընտրություններում ժողովրդականություն պահպանելու նպատակով», - ասել է Ելցովը: Բացի այդ Ելցովը կարծում է, որ Պուտինը ցանկանում է գժտություն մտցնել ՆԱՏՕ-ի անդամների միջև. «Եվ սա այն ռազմավարությունն է, որը նա վերջերս է կիրառում,  մասնավորապես Փարիզի գրոհներից հետո», - ասել է նա:

Օլանդի կողմից երեքշաբթի օրը Վաշինգտոն կատարած այցից հետո, նախագահ Բարաք Օբաման նշել է, որ Ռուսաստանը ավելի դրական դեր կարող է խաղալ, եթե այն փոխի իր հարվածների թիրախները՝ պարտության մատնելու Դաեշին։

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին