▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիան աջակցում է ահաբեկչությանը. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Պրահայում Česká televize-ին տված հարցազրույցի ժամանակ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հավանականությունն իրական հնարավորություն է համարել, ավելին՝ սատարել է այդ գաղափարին։

Ասադը  հայտարարել է, թե չի հավատում,  որ սիրիական հակամարտության հրադադարի մասին համաձայնագիրը կարող է կնքվել Ֆրանսիայում:Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:


«Սիրիացիների կարծիքով՝  խաղաղության համաժողով  չի կարող տեղի ունենալ Ֆրանսիայում, քանի որ այս երկիրն աջակցում է ահաբեկչությանն ու նպաստում է պատերազմին, այլ ոչ թե խաղաղությանը»,- հայտարարել է Ասադը:

Ասադի խոսքով՝ սիրիացիները լավ, հայրենասեր, ճիշտ մարդիկ են, չնայած նրանց թվում կան նաև ահաբեկիչներ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին