▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք այս ի՞նչ եք անում ազգային-ազատագրական պայքարի ձեր առաջնորդի հետ.չե՞ք ամաչում

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Այո»-ի ու «Ոչ»-ի կողմնակիցները  շարունակում են արտահայտել իրենց կարծիքը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կարծիքով ամենակարևորը կառավարման, դատական  համակարգերի փոփոխություններն են.

«Ամեն ինչ արվում է, որ ԱԺ-ն իրոք դառնա այն տեղը, որտեղ կլինի բազմակարծություն, չի լինի որևէ պաշտոնյա, որը հաշվետու չի լինի ԱԺ-ին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուքիաս Ավետիսյանը:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ նկատեց.

«Խորհրդարանական համակարգը նշանակում է ժողովրդին ներկայացնող համակարգ: Սա բովանդակային առումով բացարձակ խուժանություն է,  ազգին ներքաշել են հակասահմանադրական գործողությունների մեջ: Ամբողջ ընթացքում իշխանություններն ասում էին, թե այլընտրանք չի եղել, հետո ես ապացուցեցի, որ եղել է ու ավելի լավը, սակայն չի քննարկվել.դա մեր նեկայացրած «բացարձակ ժողովրդավարության» մոդելն է: Նրանք սա ուրացան»:

ԱԻՄ առաջնորդի կարծիքով՝ ամեն ինչ ստի վրա է դրված.«Սկզբից էլ ամեն ինչ ստի վրա դրվեց.ասացին բարեփոխում, բայց նոր Սահմանադրություն են ընդունել, դա ողբերգություն է.չի կարելի խաբել ժողովրդին: Կա ժողովրդի կողմից ընտրվող 2 կառույց, այսօր դառնում է մեկը. հիմա սա կենտրոնացում է, թե՞ ապակենտրոնացում: Աշխարհի լավագույն մասնագետները խուսափում են խորհրդարանական դիկտատուրայից, որի դեմ պայքարելը դժվար է:

Եթե այս հանրաքվեն տեղի ունենա, ապա հայ ազգը ևս մեկ խարան կունենա.եթե կարծում եք, որ միայն մեր առջև եք պատասխան տալու, այդպես չէ. հրեշտակները հատկապես Հայաստանին հետևում են: Դուք այս ի՞նչ եք անում ազգային-ազատագրական պայքարի ձեր առաջնորդի հետ: Փաստաթուղթը տվել եմ՝ չեք քննարկել, համարել եք, որ ես չկամ, գոյություն չունեմ.բա չե՞ք ամաչում: Ձեզ ապուշի տեղ մի՛ դրեք, դրանից չեք շահելու:

Գոնե քննարկեիք իմ ծրագիրն ու մերժեիք: Չի քննարկվել միակ այլընտրանքային հայեցակարգը»,-նշեց Պարույր Հայրիկյանը:

Նրա կարծիքով՝ կատարվող գործողությունների նպատակը Հայաստանի թուլացումն է.

«Մենք եվրոպական արժեքների հետևորդ էինք, մեր նախագահը 1 օրում փոխեց դիրքորոշումը: Պուտին պապան ասաց՝ հրաժարվում ես Եվրոպայից, դառնաս մաքսային խուժանության անդամ, բայց գիտե՞ս, դրանով ամեն ինչ չի վերջանում, Հայաստանն էլ պետք է թուլանա»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին