▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի նյարդերը չդիմացան. Ասադը բացահայտել է Սու-24-ի կործանման պատճառը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չեխական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռազմական օդանավի կործանմանը: Ասադն այս հարցի շուրջ ներկայացրել է իր կարծիքը։

Նրա համոզմամբ՝ թուրքական օդուժի գործողությունները պայմանավորված էին այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անհանդուրժողականությամբ, քանի որ Ռուսաստանը միջամտում է սիրիական հակամարտությանը:

Ասադի նհարցազրուցի ժամանակ մասնավորապես նշել է. «Էրդողանի նյարդերը չդիմացան, տեղի տվեցին, քանի որ Ռուսաստանի միջամտության արդյունքում խախտվեց ուժերի հավասարակշռությունը»: Նրա խոսքով՝ Էրդողանի և նրա ահաբեկչական խմբավորումների տապալումը Սիրիայում տանում են դեպի Էրդողանի քաղաքական վախճանը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը կործանել է ռուսական Սու-24 ռազմական օդանավը` պնդելով, որ այն հատել է թուրքական սահմանը։ Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված ռազմական օդանավի հետ կապված  միջադեպը համարել է Էրդողանի կողմից «հարված թիկունքից»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին