▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկտեմբերի 9-ի հայկական ձեռագիրը

Դեկտեմբերը 9-ը այսուհետև նշվելու է իբրեւ հայկական նախաձեռնությամբ միջազգային ընտանիքի կողմից որդեգրված ՄԱԿ-ի օրացույցում ներառված հատուկ  օր: Այս տարվա  սեպտեմբերին 11-ին ՄԱԿ-ի գլխավոր համագումարի կողմից ընդունված բանաձեւը, որի նախագիծը ներկայացրել էր ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը, դեկտեմբերը 9-ը հռչակում էր ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր:

Նման բանաձեւի ամրագրման մեջ հայկական առնչությունների ընդգծման փորձը հետեւյալ մեկնաբանությունների առիթ է տալիս.

Նախ իհարկե, այն, որ բանաձեւը ներկայացվել էր ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի կողմից: Առաջարկի ներկայացման որոշումն ու մանավանդ ենթահող գտնելը դիվանագիտական առումով նախապատրաստական երկարատեւ աշխատանքների արդյունք էր: Երեւանի նախաձեռնությամբ բանաձեւին համահեղինակ էին դարձել 84 պետություն:

Ապա, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը, առաջարկվող բանաձեւը սեպտեմբերի 11-ին գլխավոր ասամբլեային ներկայացնելու ընթացքում, խոսել էր իր «պարտքի զգացման» մասին: Հարգանքի տուրք մատուցելով Ռաֆայել Լեմկինին, որը ստեղծել էր ցեղասպանություն եզրը, դեսպանը ասել էր. «միջազգային օրը վերականգնում է անցյալի անտարբերության մատնված զոհերի արժանապատվությունը: Միլիոնավոր մարդկանց կյանքի անձեռնմխելիության ժխտումը ծայրագույն անարդարություն է: Ժխտողականությունը խոցում է  ցեղասպանությունը վերապրածների սերունդներին: Մենք խոսում ենք մեր փորձից ելնելով»:

Ընտրված օրը` դեկտեմբերի 9-ը, 1948-ին, Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատիժի մասին ՄԱԿ-ի համաձայնագրի ընդունման օրն է: Փաստ է, որ եզրի բացատրողականում հեղինակը բնութագրման իր հիմնավորումներում ներկայացուցրել էր Հայոց ցեղասպանության օրինակը:

Հայկական առնչությունների այս ընդգծումը կարեւոր է, քանի որ բանաձեւը խոսում է բոլոր ցեղասպանությունների մասին:  Ընկալումը այս պարագայում վերաբերում թե՜ Հայոց ցեղասպանության (100)  թե՜ Օսվենցիմի ազատագրման (40) , թե՜ կամբոջայի Կարմիր խմերների իրականացրած սպանդի (40) ամյակներին, բայց նաեւ Ռուանդայի, Սրեբրենիցայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի զոհերի հիշատակին:

Հայկական մարտավարական մոտեցումը լիարժեք հաջողել էր սեպտեմբեր ի 11-ին: Բանաձեւը ոչ միայն միաձայնություն չէր ստանա, այլ նաեւ կխափանվեր, եթե հայկական բնորոշումը ներառված լիներ:

Հայկական կողմից  հերթական  դեկտեմբերի 9-ի միջազգային օրվա նշումը էլ ավելի է ընդգծում Օրվա որդեգրման հայկական նախաձեռնության իրողությունը եւ էլ ավելի է ներառում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նորացված խորհրդով առաջին  դեկտեմբերը 9-ը լինելու պատճառով է հավանաբար, որ հայկական քարոզչաքաղաքական դաշտում որոշ կրավորականություն նկատվեց բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օրվա նկատմամբ: Քաղաքական մոտեցումը, գործադրված մարտավարականի նմանողությամբ աշխույժ ոգեկոչում է նհուշում այս առիթով:

Տարբեր պետությունների մայրաքաղաքներում հայկական նախաձեռնությամբ, բայց նաեւ ցեղասպանությունների ենթարկված այլ ժողովրդների մասնակցությամբ, այսինքն բանաձեւի համահեղինակություն ապահովելու քայլերի նման, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջազգայնացումը նոր բարձրակետեր կարող է ապահովել այս ձեւով: Յուրաքանչյուր երկրի ՄԱԿ-ի գրասենյակների մոտ եւս հերթական  դեկտեմբերի 9-ին հղվելիք հուշագիրը, միայն դրական արձագանքում եւ գործնական մասնակցություն կարող է  ապահովել: Միջազգային որեւէ ներկայացուցչություն բնականաբար համապատասխան դրսեւորում կունենա ՄԱԿ-ի գլխավոր համագումարի կողմից որդեգրված բանաձեւին եւ հռչակված օրվա խորհրդին:

Դեկտեմբերի 9-ը 100-ամյակի կարեւոր ձեռքբերումներից է: Նրա ոգեկոչումը եւս, որդեգրման եղանակի հետեւողությամբ, մեր նախաձեռնությունը եւ այլոց միանալն ու զորակցելը կապահովի անպայման։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին