▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ պատգամավորների հայտարարությունը խուճապ է առաջացրել ադրբեջանական ԶԼՄ-ներում

Այսօր Ռուսաստանի Պետդումայում Կոմունիստական կուսակցության պատգամավորները երկրի նախագահին և արտգործնախարարին առաջարկեցին չեղարկել Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված «Մոսկվայի բարեկամության և եղբայրության պայմանագիրը»։
Անշուշտ, ադրբեջանցիներին պետք է անհանգստացնեն և նեղ վիճակի մեջ դնեն այս տեսակի առաջարկներն ու հայտարարությունները, քանի որ հենց այդ պայմանագրով Նախիջևանը ընծայվեց Ադրբեջանին։ 
Կարծես թե, հարևան երկրում նաև հասկանում եմ, որ Մոսկվայի պայմանագրի չեղարկմամբ հարցականի տակ է դրվում նրանց այդքան սիրելի «տարածքային ամբողջականությունը»։
Թեև արտաքուստ պաշտոնական Բաքուն փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել Մոսկվայի և Անկարայի հետ, ակնհայտ է՝ մի շարք հարցերում ռուս-ադրբեջանական բարեկամությունը զիջում է թուրք-ադրբեջանական եղբայրությանը։

 

Աշոտ Մովսիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին