▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ խավիարային դիվանագիտություն, արա՛.Բագրատյանը՝ ԱԳՆ-ին

«Միլիցա Մարկովիչը գրում է, թե ջուրը թողնում են՝ գնում է ու թույլ չեն տալիս, որ Ադրբեջանի գյուղացին օգտվի: ՀՀ ԱԳՆ-ն մի հատ չի վերցնում՝ զանգի ու ասի, որ Սարսանգից ջուր են թողնում, քանի որ կա 25 Մգվտ ՀԷԿ: Դրա փոխարեն պատասխանում է, թե զոհ չենք գնա խավիարային դիվանագիտությանը: Այ մարդ, մենք էլ գնում ու կոնյակ ենք տալիս: Ի՞նչ խավիար, արա: Բա որ նրանք էլ ասեն՝ կոնյակային դիվանագիտությո՞ւն: Այ քեզ բա՜ն»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԱԳՆ-ի գործունեության մասին՝ ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ  ԵԽԽՎ–ն 2016թ. հունվարի 26-ին քվեարկությամբ մերժել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը, սակայն ընդունել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին