▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով պնդում է հակառակը՝ ստում է, ապացույցները պատրաստ ենք ներկայացնել

Պաշտոնապես հայտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ եղել է քննարկում օմբուդսմենի թեկնածուների առաջադրման հարցի վերաբերյալ: Քննարկումները մինչ օրս շարունակվել են, իսկ պայմանավորվածություն, որ ԲՀԿ-ի թեկնածուին պետք է առաջադրի «Ալյանս»-ի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը՝ չի եղել: Ով պնդում է հակառակը՝ ստում է, ապացույցները պատրաստ ենք ներկայացնել:

 «Ալյանս»-ն առաջադրել է սեփական թեկնածուին, իսկ ԲՀԿ-ն կարող էր, և դեռ էլի կարող է ներկայացնել լրացուցիչ անդամ պետաիրավական հանձնաժողովում և առաջադրել սեփական թեկնածուին: Ըստ էության այդպիսինն է եղել պայմանավորվածությունը:

 

«Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ՝ Վարդան Քոչարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին