▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոստանջյանը «Ժառանգություն»-ից դուրս կգա

«Իմ մասնագիտական կարողությունները, անցած ճանապարհն ու այդ ոլորտում փորձը թույլ են տալիս զբաղվել նման գործունեությամբ: Բացի այդ, բոլոր այն անձինք, որոնք ինձ համար հեղինակություն են և կարող էին լինել օմբուդսմեն, չցանկացան մասնակցել այս պայքարին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իր՝ ՄԻՊ թեկնածու առաջադրվելու մասին ասաց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հարցին, թե ո՞րն է իր առավելությունը՝ ՀՀԿ թեկնածու Արման Թաթոյանի և Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած թեկնածու Նարեկ Ալոյանի նկատմամբ, արդյոք ծանո՞թ է նրանց գործունեությանը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց.

«Ես ինը տարի եղել եմ փաստաբան ու եղել եմ որոշում կայացնող, այլ ոչ թե կատարող, ստանձնել եմ անձի իրավունքների պաշտպանելու իրավասությունը: Մենք Արման Թաթոյանին որպես որոշում կայացնող չգիտենք:  Թե ինչ գործունեություն է ծավալել օմբուդսմենի գրասենյակում, ես տեղյակ չեմ: Թաթոյանը, երեք տարի լինելով Արդարադատության նախարարի տեղակալ, եղել է նաև մեր պատասխանող կողմի (ՀՀ) ներկայացուցիչը Եվրադատարանում, և երբևէ հանդես չի եկել տուժող կողմի շահերից: Ես մեկ անգամ չեմ լսել, որ, օրինակ, քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց մասին կարծիք հայտներ որպես իրավապաշտպան, հանրային դիրքորոշում հայտներ»:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հետևելով օրենքին՝ ՄԻՊ դառնալու դեպքում դուրս կգա «Ժառանգություն»-ից՝ անաչառ լինելու համար:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին