▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու ազգադավների միավորումից որևէ բան չի փոխվում.Հայրիկյանը՝ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին

Ի՞նչ կտա ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը: Հարցին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեկ պատասխան ունի.այս համախմբումը պուտինահպատակ ուժերի եզրափակիչ գործողությունն է. «Նրանք վաղուց միասին են՝ ընդդեմ հայ ժողովրդի: Եթե այդպես չէ՝ թող նշեն մեկ քայլ, որը ծրագրել են, իրականացրել ու դա եղել է ժողովրդի օգտին: ՀՀԿ-ն կեղծ հանրաքվե արեց, ՀՅԴ-ն նրա հետ էր, ՀՀԿ-ն քաղաքակիրթ աշխարհում ապրելու հնարավորությունից ժողովրդին զրկեց՝ ՀՅԴ-ն կողքին էր: Այնպես որ՝ 2 ազգադավների միավորումից որևէ բան չի փոխվում»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդը՝ հավելելով.

«Դաշնակցականներն ամեն անգամ շեշտում են, որ նոր Սահմանադրություն ունենք, այնինչ գիտական հարցումները ցույց են տվել, որ ՀՀ բնակչության 70 տոկոսը դեմ է քվեարկել: Սուտն ու սրիկայությունը դրոշ են դարձրել: Նրանք միասին գնացին ազգը պղծելու քայլին»:

Պարույր Հայրիկյանն անդրադարձավ նաև ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից դաշտում գտնվող բոլոր ընդդիմադիր ուժերին կոալիցիայի հրավիրելու առաջարկին՝ նշելով. «Բագրատյանը միանալու ընդունակ անձանցից չէ: Հիշում եմ, երբ նախագահական ընտրությունների ժամանակ բավական վատ վիճակում էի (մահափորձից հետո ) ասացի, որ միակ ելքը միավորվելն է: Նա իրեն շատ վատ պահեց՝ ասելով, որ ով նման առաջարկ է անում, թող իր թեկնածությունը հանի:

Բայց, ես անցյալը կարող եմ մի կողմ դնել, եթե ծրագրային առաջարկով հանդես գա.ՀՀ ինքնիշխանության վերականգնում, քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերությունների սերտացում... Ինքս էլ հասկանում եմ, որ այս իրավիճակում ոչ միայն առաջիկայում կայանալիք ընտրություններում, այլև ընդհանրապես միավորվել է պետք»,-եզրափակեց ԱԻՄ առաջնորդը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին