▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Շարմազանովը՝ Աշոտյանի պաշտոնանկության և ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտարարեց, որ առանձնապես բան չի ասելու: Նիստում քննարկվել են ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրներ, անդրադարձ է եղել ՀՅԴ-ի հետ համագործակցության ձևաչափին:

«ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ն ունի նախնական համաձայնություն՝ հետագայում կառավարման համակարգում միասին աշխատելու մասին: Վերջնական համաձայնության մասին կտեղեկանաք մինչև շաբաթվա վերջ: Այսօր ունենք ՀՅԴ հետ նախնական ընդհանուր համաձայնություն»,-ասաց Շարմազանովը:

Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին հարցին Շարմազանովը  չպատասխանեց՝ խորհուրդ տալով սպասել երեք օր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին