▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է «Ժառանգության» գերեզմանափորը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման ընթացքում ոմանք սկսեցին մտահոգվել ««Ժառանգության» ճակատագրով:

Մարդու իրավուքների պաշտպանի թեկնածու Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո Տիգրան Ուրիխանյանը հարց բարձրացրեց` նշելով. ««Ժառանգությունն» ամենաէական ուժերից մեկն է, մարդկանց միշտ կոչ է անում գնալ անհնազանդության, եթե դառնաք ՄԻ պաշտպան, փաստորեն լքելո՞ւ եք կուսակցությունը: Սա ծուղակ է ձեզ համար՝ ԱԺ-ից «Ժառանգությանը» չեզոքացնելու համար»:

Փոստանջյանը տվեց այս պատասխանը. «Եթե Զարուհի Փոստանջյանը գործունեություն չի ծավալում՝ չի նշանակում, որ «Ժառանգությունը» չկա: Մենք ընդհանուր ժողովրդի շահի համար ենք այս գործընթացի մեջ ներգրավվել»:

ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ հարց ուղղեց Զարուհու Փոստանջյանի թեկնածությունը ներկայացրած Էդմոն Մարուքյանին՝ նշելով՝ «Ժառանգություն» կուսակցության միակ՝ վերջին անդամին ուզում եք տանե՞լ ԱԺ-ից, «կարծում եմ՝ ճիշտ չէ գերեզմանափորը լինել»: «Կարող ա՞ լուրջ եք ընդունել, որ Զարուհի Փոստանջյանը կարող ա ընտրվի եւ դրանով ուզում եք փակել եւ կուսակցությունն ու խմբակցությունը կուսակցությանը եւ խմբակցությանը հնարավորություն չտալով օգտվելու ԱԺ-ի բարձր ամբիոնից»,- նշեց Մելիքյանը:

Գագիկ Մելիքյանին հետաքրքիր էր նաև, թե ինչ է լինելու «Ժառանգություն» խմբակցության հետ, եթե միակ անդամը՝ Զարուհի Փոստանջյանը, դառնա օմբուդսմեն: «Հոգ մի տարեք «Ժառանգության» համար, քանի որ հաջորդն է գալու, մանավանդ մեր ծրագրային դրույթները կիսողը չեք ու մեր ընտրողը չեք»,- արձագանքել է  Զարուհի Փոստանջյանը:

 

Քննարկմանն ու քվեարկությանը հետևեք այս հղումով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին