▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ակցիա են իրականացնելու՝ հարկային վարչարարության վերանայման պահանջով

Փետրվարի 14-ին ժամը 11.30-ին Երևան քաղաքի ավտոշուկայի հարակից տարածքում ավտոներկրողները պատրաստվում են անցկացնել բողոքի ակցիա՝ կառավարությունից պահանջելով վերնայել ԵՏՄ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ 20 տոկոս ավելացված արժեքի հարկային վարչարարությունը ինչի արդյունքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Ազատություն ռադիոկայանի կայքում հրապարկվել էր «ԵՏՄ նախարար․ Հայաստանում ապօրինի հարկ են գանձում» վերնագրով նյութը, որում նշվում է, որ Մոսկվայի, Երևանի և Աստանայի միջև տեղի ունեցած տեսակամրջի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել էր, որ Հայաստանի կողմից 20 տոկոս ԱԱՀ գանձելը, ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս, հակասում է միության իրավապայմանագրային դաշտին: Իր խոսքում Տ. Վալովայան նշում էր նաև Ղազախստանում նման նախադեպի մասին, ինչը կանխվել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին