▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր պաշտոնյան է ամբողջ օրը զբաղված այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հրավիրված բարձրաստիճան պաշտոնյանների առջև հանդես է եկել ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ:

Ելույթի ուշագրավ հատվածներից մեկը իշխանության տարբեր օղակներում դարձել է ներքին քննարկումների առիթ, բոլորը փորձում են պարզել, թե հատկապես ում էր ուղղված Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերը.

«Հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց»:

Ըստ ասեկոսեների, Սերժ Սարգսյանին վաղուց էին իրազեկել մամուլի՝ այդ թվում ընդդիմադիր թերթերի հետ բարձրաստիճան  պաշտոնյանների սերտ հարաբերությունների, ինչպես նաև սեփական լրատվամիջոց պահելու փաստերի մասին, ինչն էլ նրա զայրույթն էր առաջացրել: 

Հեղինակ՝ 

Ա. Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին