▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Սերժ Սարգսյանի առաջադրած պայմաններին

Ինչպես հաղորդում է Trend լրատվական գործակալությունը՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ բանակցություններ կարող են սկսվել միայն երեք դեպքում` վստահության մեխանիզմների ներդրման, հասցեական հայտարարությունների և երաշխիքների դեպքում, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ, ասել է.

«Եթե Երևանում որևէ մեկը կարծում է, որ նախապայմաններ առաջ քաշելով  կարող է շարունակել բանակցային գործընթացը և պահպանել ստատուս քվոն, սխալվում է»:

Իր խոսքում Մամեդյարովը առաջ է բերել նաև իրենց նախապայմանները, ըստ որոնց՝ Հայաստանը պետք է Արցախից դուրս բերի զինված ուժերը, ինչից հետո  միայն, ըստ նրա, հնարավոր կլինի բանակցություններ վարել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին