▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում մեռած զինվորների հարազատներին թանկ գնով դրոշներ են վաճառել

«Ադրբեջանական մամուլը պատրաստվել էր նաև տեղեկատվական դաշտում: Նրանց նպատակը կայծակնային պատերազմն էր, բայց քանի որ նրանց ակնկալիքները չարդարացան, 8-9 ժամ լռությունից հետո շատ արագ վերադասավորվեցին ու սկսեց կեղծ քարոզչությունը: Նպատակն էր՝ ցույց տալ, որ հաղթում են: Սխալ կլինի ասել, որ իրենց ազգը համատարած ոչխար է ու մամուլում ինչ գրվում էր՝ հավատում էին: Կային մարդրիկ, որ ասում էին՝ այսքան զոհ՝ ինչ-որ աննշան բարձունքի համա՞ր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգայնագետ և ադրբեջանական հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը:

Ադրբեջանական մամուլի մշտադիտարկման փորձագետ Տարոն Հովհաննիսյանն էլ նկատեց.

«Ադրբեջանական ամբողջ քարոզչամեքենան աշխատում է կորուստները ծածկելու ուղղությամբ: Ցանկացած մեռած զինվորի թաղելիս մենք կարող էինք նկատել Ադրբեջանի հազարավոր դրոշներ, սակայն հետագայում ընդդիմադիր գործիչներն ու սոցցանցերի օգտատերերը տեղեկություններ տարածեցին, որ իրականում այդ դրոշները ոչ թե բաժանվում էին, այլ շատ թանկ գներով վաճառել են հարազատներին, համագյուղացիներին»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին