▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանացի պատգամավոր.«Հունիսի 2-ին Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Գերմանիայի «Սոցիալ դեմոկրատական» կուսակցության (SPD) խորհրդարանական խմբի նախագահ Թոմաս Օպերմանը մեկնաբանություններ է արել Բունդեսթագում քննարկվելիք Ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նա համոզմունք է հայտնել, որ դաշնային խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Հունիսի 2-ին դաշնային խորհրդարանը կընդունի, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունները հենց ցեղասպանություն են եղել», - նշել է Օպերմանը: «Չնայած իշխող կոալիցիայի անդամ «Սոցիալ դեմոկրատական» կուսակցությունը դեմ արտահայտվեց դրան, կանցլեր Անգելա Մերկելն, այնուամենայնիվ, թույլ տվեց, որ հումորիստ Բյոհմերմանի դեմ քրեական գործ հարուցվի, ինչը սխալ էր: Հենց այդ պատճառով էլ պետք է հաստատել Հայոց ցեղասպանության բանաձևը», - հավելել է պատգամավորը: Նշենք, որ անցյալ տարի ևս Բունդեսթագի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձև, որի ընդունմանը խոչնդոտել էին Գերմանիայի «Քրիստոնեական միություն» (CDU/CSU) և «Սոցիալ -դեմոկրատական» (SPD) կուսակցությունների խորհրդարանական խմբերը: Հիշեցնենք նաև, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը ղեցասպանության 100-ամյակին նվիրված իրենց ելույթների ժամանակ ճանաչել են Հայոց ցեղասպանոււթյունը:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին