▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդին խաբելու ժամանակներն արդեն անցել են

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը բոլոր քաղաքական ուժերին առաջարկել Է 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ «ջենթլմենական համաձայնագիր» ստորագրել և պարտավորվել, որ ո՛չ իրենք, ո՛չ իրենց տարածքային թեկնածուներն ընտրակաշառք չեն բաժանելու։

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չգիտի, թե ինչպե՞ս են կնքում այդ համաձայանգիրը, բայց, եթե իր ստորագրությունը որևէ մեկին անհրաժեշտ է՝ կմիանա: Փոխարենը կարևորում է ԸՕ դերը.

«Ընտրական օրենսգիրքը հնարավորություն կտա անցկացնել այնպիսի ընտրություններ, ինչպիսին բոլորն են ցանկանում և այդ պարագայում իմաստ չի լինի խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին: Փորձը ցույց է տվել՝ քաղաքական ուժերն ինչ ձև էլ ցանկանան գտնել, ժողովուրդը շատ լավ գիտի, թե ով ինչ է անում: Ժողովրդին խաբելու ժամանակներն արդեն անցել են»:

ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ նկատեց.

«Ցանկացած որոշմանը, որը կնպասի ընտրությունների մաքուր անցկացմանը, կողմ եմ: Բայց, այս պարագայում մեկ բան է պարտադիր՝ ջենթլմենը: Այսօրվա խամաճիկ քաղաքական դաշտում գտնել ջենթլմեններ, որոնք իրավասու են նման պայմանագիր ստորագրելու, կարծում եմ, որ շատ դժվար է: Երկրում  պետք է գործեն գրված ու չգրված օրենքները, բարոյականությունը, պետք է քաղաքական կամք լինի»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին