▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ագրեսոր Ադրբեջանի դեմ ՀՀ-ն պետք է կիրառի մեր ունեցած զենքը

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ կրակի ինտենսիվությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվելու է.

«Բանակցային գործընթացն առայժմ  դադարեցված է և հարց է՝ արտաքին ուժերը կկարողանա՞ն երկու կողմերին վերադարձնել բանակցային սեղանին, թե՝ ոչ: Ուստի, ագրեսոր Ադրբեջանի դեմ ՀՀ-ն պետք է կիրառի այն զենքը,որն ունենք.խոսքը թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական զենքի մասին է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանդր Մարկարովը:

Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչմանը, քաղաքագետը նշեց.

«Ակնկալել, որ Մինսկի խումբը ևս մեկ անգամ հայտարարություն է անելու՝ կոչ անելով Ադրբեջանին՝ դադարեցնել ռազմական գործողությունները, քիչ հավանական է: Ադրբեջանն ուղղակի կարող է զզվեցնել համանախագահողներին, իսկ վերջինները կհասկացնեն, որ չեն կարող երաշխավորել Հայաստանի ծայրահեղ քայլին չգնալը, այն է՝ Արցախի ճանաչումը: Ճանաչումը չի բերելու կոնֆլիկտի կարգավորմանը, այն պարզապես այլ փուլ է տեղափոխելու»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին