▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճապոնիայում սկսվել է G7 –ի գագաթնաժողովը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ողջունել է գագաթնաժողովի հյուրերին Խոնսյու կղզու Միե պրեֆեկտուրայում՝ Իսե տաճարի մոտ:

Նշում են, որ սա Ճապոնիաայում առաջին գագաթնաժողովն է 2008-ին Խոկայդոյում հանդիպոմից հետո: Տաճարում արարողությունից հետո առաջնորդները կուղեւորվեն Կաշիկոջիմա կղզում գտնվող հյուրանոց, որտեղ էլ հենց անցնելու է գագաթնաժողովը:

Լանչի ժամանակ առաջնորդները կխոսեն G7 –ի արժեքների , համերաշխության ու գլոբալ տնտեսության մասին: Առաջիկա հիմգ նստաշրջաններում օրակարգային թեմաներից են լինելու համաշխարհային տնետսական աճի պահպանոմը, ահաբեկչության դեմ պայքարը, փախստականներին վերաբերող հարցերը ու կլիմայի փոփոխությունը, գրում է NHK-ը: 

Գագաթնաժողովի արդյունքներով հայտարարությունը հրապարակվելու է մայիսի 27-ին:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին