▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քլինթոնի «աքիլլեսյան գարշապարը»

Ըստ նոր զեկույցի՝ Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը թողնելուց հետո պարտավոր էր հանձնել պետական խնդիրների հետ կապված իր էլեկտրոնային նամակագրությունը, մինչդեռ նա այդպես չի վարվել։

Այդուհանդերձ, Քլինթոնը առաջին պետքարտուղարը չէ, որ խախտել է այս օրենքը։

«Այս պարագայում սա մեր բացթողումն է, մենք պետք է ավելին անեինք պետքարտուղարի եւ նրա բարձրաստիճան աշխատակազմի էլեկտրոնային նամակագրության պահպանման գործում, նույնիսկ մինչեւ պետքարտուղար Քլինթոնը»,- հայտարարել էր պետքարտուղարության խոսնակ Մարք Թոնըրը։

Նախկինում, Քլինթոնը հերքել էր իր մեղքը, սակայն ավելի ուշ ներողություն էր խնդրել գործած սխալի համար։

«Թեեւ կարծում եմ, որ գործել եմ օրենքի սահմաններում, այդուհանդերձ ընդունում եմ, որ պետք է պետական նամակագրությունը կատարվեր պետական էլեկտրոնային փոստով»,- հայտարարել էր Քլինթոնը։

Սկանդալային այս խնդիրը լռեց այն բանից հետո, երբ Քլինթոնը հանձնեց 50,000 էջից բաղկացած պետական նամակագրությունն ու իր անձնական սերվերների պարունակությունը։

Այս խնդիրը սակայն կրկին գլուխ է բարձրացնում հրապարակվող յուրաքանչուր նոր զեկույցի հետ։ Քլինթոնի «աքիլլեսյան գարշապարը» մեծ հաճույքով օգտագործում է Դոնալդ Թրամփը։

Հիլարի Քլինթընի պաշտպանությամբ հանդես է եկել նաեւ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նենսի Փելոսին։ Նա նշել էր, որ Հիլարի Քլինթոնը առաջին պետքարտուղարը չէ, որ խախտել էր այս օրենքը։

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին