▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահագին ձանձրալի ճառ արտասանեցիք. Նիկոլ Փաշինյանը՝ Էդվարդ Նալբանդյանին

 

Armtimes.com-ը գրում է. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում էր 2015 թվականի բյուջեի կատարողականը արտաքին գործերի նախարարության մասով, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է նրա վերաբերմունքն այն գնահատականին, որ քառօրյա պատերազմը Հայաստանի կառավարության վարած անհետեւողական եւ երբեմն անկանոն քաղաքականության արդյունք է: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումից հետո Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, իսկ վերջում ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Գորիկ Հակոբյանին խնդրեց մի րոպե մնալ, սակայն փաստն այն է, որ ՀՀ հանրությունն ու քաղաքական շրջանակները չունեն այն տպավորություները, որ Ռամիլ Սաֆարովի գործին Հայաստանը տվել է համարժեք արձագանք եւ պատասխան:

ԱԺ պատգամավորը հիշեցրեց նաեւ ԵՄ-ի հետ տարիներ շարունակ վարվող բանակցությունները եւ մեկ օրում ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը, որը պատճառաբանվեց անվտանգության երշխիքների հետ, ինչպես նաեւ 2014 թվականի հայկական ուղղաթիռի խոցումը շփման գծում, երբ ասվում է, որ հայկական կողմը համարժեք պատասխան կտա, Հայաստանը շարունակում է հետեւողականորեն բանակցել Ադրբեջանի հետ ԼՂ հակամարության կարգավորման վերաբերյալ՝ ի հեճուկս այն փաստի, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մղված, Հայաստանի պետական մարմինները միայն վերջին մեկ ամսվա ընթացքում գլխի ընկան, թե Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւն ինչ վտանգներ է բերում, ԵՏՄ կառավարության անդամների հանդիպման ամոթալի չեղարկումը Երեւանում,  եւ այն, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը բազմից հայտարարել են, որ ռազմական գործողությունների ծավալման դեպքում կճանաչվի ԼՂ անկախությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին