▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ապաշնորհ իշխանությունների կողմից ամեն ինչ արվում է, որ 660.000 հայերի իրավունքների մասին չխոսվի

«Այսօր, եթե մենք կարողանանք Ադրբեջանական ԽՍՀ-ից հայերի իրավունքները միջազգային քննարկման թեմա դարձնել, ապա Մադրիդյան սկզբունքների բովանդակությունը հօդս կցնդի, որովհետև մեր ապաշնորհ իշխանությունների կողմից ամեն ինչ արվել և արվում է, որ այս հատվածի իրավունքների մասին չխոսվի: Մենք ասում ենք Արցախյան պատերազմ, իսկ մինչ այդ եղել է Սումգայիթ, Նախիջևան, Գանձակ.. Մարդկանց տեղահանել են ցեղասպանական բռնարարքներով, իրականացվել է հայաթափման քաղաքականություն»,-այսօր՝ Մոդուս վիվենդի կենտրոնում կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը՝ շարունակելով.

«1988 թվականին, երբ որ ԽՍՀՄ-ը փլուզման ճանապարհին էր, Բաքվի ռեժիմը, որ ինքնահաստատվում էր, որոշեց օգտվել այս իրավիճակից և իրականություն դարձնել հայաթափման խնդիրը ու 660.000 հայեր 1988-1992թթ. տեղահանվեցին այդ տարածքներից, որից հետո միայն սկսվեց Արցախյան պատերազմը: Տարօրինակ ձևով թե՛ մեր, թե՛ Արցախի իշխանությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններն ամեն ինչ թարս ու շիտակ են ներկայացնում.ոչ մի խոսք այն մասին, որ ամեն ինչ սկսվել է Սումգայիթում: Անշուշտ, հայությունն իր ֆիզիկական գոյությունը պետք է պահպաներ,  իսկ այսօր միջազգային դաշտ են հանվել Մադրիդյան սկզբունքները, որտեղ որևէ բառ 660.000 հայերի իրավունքների մասին չկա»:

Մարիամ Ավագյանի խոսքով՝ Ադրբեջանի սուվերենության մասին հայտարարություն տալու ժամանակ ըստ ԽՍՀՄ-ից դուրս գալու օրենքի` հայերից պետք է հարցնեին՝ ուզո՞ւմ են Ադրբեջանի հետ դուրս գալ ԽՍՀՄ-ից, թե՞ մնում են դրա կազմում.

«Բայց իրենք սկզբում տարածքները հայաթափեցին, հետո իրենց գործն արեցին, ու աշխարհն  այդ ցեղասպան ռեժիմի սուվերենությունը ճանաչեց»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին