▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը Նախիջևանի տարածքում ամբողջովին հայկական հետքն էր վերացնում, Երևանում էլ՝ այդ հուշարձանների մասին գիրքս

«Նախիջևանի խնդիրը ՀՀ պետական հոգածությունից դուրս է մղվել և երբեք չեն հիշատակում դրա մասին:  Չխոսեցին անգամ  այն ժամանակ, երբ 1998-2006թթ. Ադրբեջանի իշխանության կողմից Նախիջևանի տարածքում հիմնովին ավերեցին հայկական բոլոր հուշարձանները, որոնց քանակը շուտ 27.000-ի էր հասնում: Առ այսօր ՀՀ-ն այս հարցին հետամուտ չի եղել: Երբեմն-երբեմն ՀԿ-ներն էին այս խնդիրը բարձացնում: Ավելին, այդ տարիներին, երբ որ Ադրբեջանը Նախիջևանի տարածքում ամբողջովին հայկական հետք էր վերացնում, Երևանում՝ 2006 թվականին, 1990 թվականին հրատարակված իմ «Նախիջևան. գիրք հուշարձանաց» եռալեզու հատորի շուրջ 26.000 օրինակ ոչնչացվեց և մինչ օրս չենք կարողանում պարզել, թե ինչու: Պաշտոնապես դիմեցի այն ժամանակ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և առ այսօր պատասխան չեմ ստացել»,-այսօր՝ «Մոդուս վիվենդի» կենտրոնում կլոր-սեղան քննարկման ժամանակ ասաց նախիջևանագետ Արգամ Այվազյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունն անգամ Նախիջևանի հուշարձանների վերաբերյալ միակ արխիվը, որը լուսանկարներ, չափագրումներ է պարունակում, չի գնում և չի պետականացնում և սա այն դեպքում, երբ Ադրբեջանը ՄԱԿ-ում ներկայացրել է պահանջ՝ ազատագրված տարածքներում իրենց հուշարձանների ոչնչացման մասին:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին