▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար է հավատալ, որ բռնապետ Ալիևը կպահպանի որևէ խոստում. Եվրախորհրդարանի պատգամավոր

«Արմենպրես»-ը գրում է. Դժվար է հավատալ, որ իր տեսակի մեջ բռնապետ Ալիեւը կպահպանի որեւէ խոստում. Եվրախորհրդարանի պատգամավոր: Այս մասին մեզ տված հարցազրույցում նշել է չեխ ռազմական լրագրող, Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան խոհրդարանական համագործակցության, ինչպես նաեւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինան։

Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցանկացած հանդիպումից ինչ-որ արդյունք չեմ սպասում, պարզապես սա դրական քայլ էր հատկապես ապրիլի սկզբին Ղարաբաղի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինված ուժերի հարձակից հետո։ «Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ կարող են շահել այս հանդիպումից, ես կասեմ, թե ով կկորցնի այդ բանակցությունների հետեւանքով. կկորցնի Ռուսաստանը, որի համար աշխարհաքաղաքական տեսանկյունից, իհարկե, այս հակամարտության սրացումը ձեռնտու է։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է խոսել Ղարաբաղի ճանաչման մասին, քանի որ այն արդեն 25 տարի է՝ ինքնուրույն պետություն է եւ դրսեւորում է դրան բնորոշ բոլոր հատկանիշները։ Առաջինը ռազմականն է. Ղարաբաղը հաղթանակել է 90-ականների սկզբի պատերազմում, եւ նրա պաշտպանությունն այնպիսին է, որ հնարավոր չէ այն ուժով վերցնել, ինչպես ասում է Ալիեւը։ Նաեւ ակնհայտ երեւում է, որ պետականությունը դրսեւորվում է նաեւ տնտեսության տեսանկյունից, քանի որ Ղարաբաղի հաջողությունները տնտեսության ոլորտում ակնհայտ են։ Եվ ի վերջո ինքնուրույն պետության դրսեւորումը երեւում է քաղաքական տեսանկյունից, քանի որ այնտեղ գործում է խորհրարան, որպիսին երբեմն չես գտնի տարբեր ժողովրդավարական երկրներում։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նմանատիպ խոսակցությունները միգուցե հանգեցնեն նրան, որ վերջապես աշխարհը սկսի հետաքրքրվել Ղարաբաղի՝ որպես ինքնավար երկրի ճանաչման հարցով»,- ընդգծել է չեխ պատգամավորը:

Նա ընդգծել է, որ ղրաբաղցիները միշտ պետք է պատրաստ լինեն, քանի որ բոլոր դեպքերում դժվար է հավատալ, որ իր տեսակի մեջ բռնապետ Ալիեւը կպահպանի որեւէ խոստում։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին